Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Նապոլին» տանը 3-1 հաշվով հաղթեց «Ինտերին»։
Առաջին խաղակեսում տանտերերի կազմից հանդիպման հաշիվը բացեց կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, ով իրացրեց 11 մետրանոց հարվածը, սակայն փոխարինվեց 37-րդ րոպեին վնասվածքի պատճառով։
Երկրորդ խաղակեսում «Նապոլիի» կազմում աչքի ընկան Սքոթ Մաքթոմինեյը և Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան։ «Ինտերի» միակ գոլը խփեց Հաքան Չալհանօղլուն՝ 11 մետրանոցից։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 32-րդ րոպեին։
«Նապոլին» վաստակեց 18 միավոր և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Ինտերի» չորս խաղից բաղկացած հաղթանակների շարքը առաջնությունում ավարտվեց։ Միլանյան ակումբը 15 միավորով նահանջեց չորրորդ հորիզոնական։
Հանդիպման տեսությունն՝
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝