«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը տպավորված է դարպասապահ Սեննե Լամմենսով։ Անցյալ շաբաթ բելգիացի նորեկը օգնեց «Կարմիր սատանաներին» ապահովել անսպասելի 2-1 հաշվով հաղթանակ «Լիվերպուլի» նկատմամբ՝ հետ մղելով հինգ հարված։
«Լամմենսը զարմացրե՞ց ինձ։ Այո, մի փոքր, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահների շուրջ միշտ մեծ աղմուկ է բարձրանում, և դա դժվար գործ է։ Նա այլևս երեխա չէ, բայց դեռ բավականին երիտասարդ է և լավ է հաղթահարում ճնշումը», – մամուլի ասուլիսում ասել է Ամորիմը։
23-ամյա Լամմենսը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել սեպտեմբերի սկզբին «Անտվերպենից» 21 միլիոն եվրոյի դիմաց։