Ռիչարլիսոնը կարող է լքել «Թոթենհեմը»

«Էվերթոնը» քննարկում է «Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում է TeamTalk-ը։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները քննարկում են 28-ամյա բրազիլացուն 2026 թվականի հունվարին վաճառելու հնարավորությունը։

2025/26 մրցաշրջանում հարձակվողը 13 խաղում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։