«Նապոլիի» առաջատարներից մեկը բաց կթողնի «Ինտերի» հետ հանդիպումը

«Նապոլիի» 22-ամյա դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը չի կարողանա մասնակցել Ա Սերիա 8-րդ տուրի խաղին, որում նրա թիմը կմրցի «Ինտերի» հետ, հայտնում է Sky Sport Italia-ն։

Դանիացի ֆուտբոլիստը դեռ չի վերականգնվել մկանային վնասվածքից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» վստահ էր, որ Հոյլունդը պատրաստ կլինի «Ներաձուրիի» դեմ խաղին, սակայն վերջին մարզման ժամանակ պարզվեց, որ նա բավարար ֆիզիկական պատրաստվածություն չունի։

Այս մրցաշրջանում Հոյլունդը ակումբի կազմում անցկացրել է վեց խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով չորս գոլ։