«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր մարտավարական զարգացումների վերաբերյալ իր մտքերով։
«Ես ուզում եմ լինել լավագույնը, երբ ամեն ինչ քաոս է։ Դա ցանկություն է՝ անընդհատ փնտրել իմ թիմը զարգացնելու ուղիներ և իմ ֆուտբոլիստներին ավելի անկանխատեսելի և արդյունավետ լինելու հնարավորություն տալու», – Արտետայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Արսենալը» Պրեմիեր Լիգայի ութ տուրից հետո վաստակել է 19 միավոր։ Լոնդոնյան թիմը ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։