«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը պատասխանել է իր թիմակիցներ Պեդրիի և Ֆրենկի դե Յոնգի մասին հարցին։
«Եթե ես ստիպված լինեի ընտրություն կատարել Պեդրիի և Ֆրենկիի միջև, ես կընտրեի Պեդրիին։ Նրա խաղադաշտի տեսլականը ամեն ինչ պարզեցնում է։ Նա միշտ գիտի, թե ինչ է անելու», – 18-ամյա Բերնալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Կիրակի օրը «Բարսելոնան» Լա Լիգայում արտագնա խաղ կանցկացնի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:15-ին։ Մարկ Բերնալը այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում մասնակցել է չորս խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։