«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սպորտինգի» կիսապաշտպանով

«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի «Սպորտինգից» ձեռք բերել 26-ամյա դանիացի կիսապաշտպան Մորտեն Հյուլմանին, հայտնում է TEAMtalk-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նախկինում աշխատել է ֆուտբոլիստի հետ Պորտուգալիայում՝ նախքան «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելը։ Չնայած Հյուլմանի պայմանագրում ներառված է 80 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ այն կարող է կրճատվել՝ հաշվի առնելով Ամորիմի հարաբերությունները իր նախկին ֆուտբոլիստի հետ։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ։