Քենան Յիլդիզը կարիերան շարունակելու հինգ տարբերակ ունի

«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզին հետևում են «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Չելսին», ըստ լրագրող Էքրեմ Քոնուրի։

Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը դեռևս մտադիր է երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը՝ աշխատավարձի բարձրացմամբ։

Transfermarkt-ը Քենան Յիլդզի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում տասը խաղում խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։