«Յուվենտուսի» հարձակվողը եվրոպական գրանդների տեսադաշտում է

«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզը եվրոպական գրանդների տեսադաշտում է։

20-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին ուշադիր հետևում են «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Չելսին», ըստ լրագրող Էքրեմ Քոնուրի։

«Յուվենտուսի» ղեկավարությունը դեռևս մտադիր է երկարաձգել թուրքի պայմանագիրը՝ աշխատավարձի բարձրացմամբ։ Transfermarkt-ը Քենան Յիլդզի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում տասը խաղում խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։