Ժոան Լապորտան վստահ է, որ առաջիկա «Էլ-Կլասիկոյում» կհաղթի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ առաջիկա «Էլ Կլասիկոյում» կատալոնական ակումբը կհաղթի։

«Մենք կիրակի կհաղթենք «Ռեալ Մադրիդին», վստահ եմ դրանում։ Երեկ տեսա խաղացողներին․ նրանք շատ մոտիվացված և կենտրոնացած են։ Համոզված եմ, որ մեզ կպարգևեն լավ խաղ և հրաշալի զգացողություններ», — Լապորտայի խոսքերն է փոխանցում իսպանական մամուլը։

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել էր մադրիդյան թիմին բոլոր չորս խաղերում։