🎥 «Ինտեր Մայամին» հաղթել է «Նեշվիլին»․ Լիոնել Մեսսին դուբլ է ձևակերպել

«Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Նեշվիլին»։

Ֆլորիդան ներկայացնող ակումբի կազմում փայլել է «Ոսկե գնդակի» ութանգամյա դափնեկիր Լիոնել Մեսին՝ դառնալով դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 03:30-ին։ Հաջորդ փուլ կանցնի առաջինը երկու հաղթանակ տարած թիմը։