«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կարող է գլխագորել «Յուվենտուսը»։
Իտալացին հաջողակ է Անգլիայում, ինչը նրան պահանջված է դարձնում իր հայրենիքում։
Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ «Յուվենտուսը» հետևում է Մարեսկային։
45-ամյա մասնագետի վերաբերյալ բանակցություններ ներկայումս չեն ընթանում, սակայն թուրինյան գրանդը նրան համարում է ապագայի հետաքրքիր թեկնածու, որը կարող է արդիական դառնալ, եթե բաժանվի ներկայիս մարզիչ Իգոր Տուդորից։
Որպես խաղացող՝ Էնցո Մարեսկան 2000-ից 2005 թվականներին եղել է «Յուվենտուսի» կազմում։ Նախկին կիսապաշտպանը «Չելսիի» մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։