Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը դժգոհություն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հայտարարությունից, ով «Էլ Կլասիկոյից» երկու օր առաջ նշել էր, թե «մադրիդյան թիմը խաբում է և մշտապես բողոքում»։
Այս խոսքերը բացասական արձագանք են առաջացրել «Ռեալի» խաղացողների շրջանում։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Կարվախալը մտադիր է հանդիպումից հետո անձամբ զրուցել երիտասարդ հարձակվողի հետ՝ քննարկելու նրա մեկնաբանությունները։
Իսպանացի պաշտպանն ուզում է պարզել իրավիճակը և ներկայացնել իր տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ։
Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ»–«Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին։