Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե երբ է քնում և երբ է արթնանում

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր հիմնական գաղտնիքի մասին, որն օգնում է պահպանել գերազանց ֆիզիկական որակները նույնիսկ 40 տարեկանում։

«Քունը իմ ամենակարևոր գործիքն է։ Ես խստորեն հետևում եմ քնելու և արթնանալու ժամանակացույցին։

Սովորաբար պառկում եմ ժամը 11-ի կամ 12-ի սահմաններում և արթնանում մոտ 8։30-ին։ Սա իմ սովորական ռեժիմն է։

Կարծում եմ՝ դա ամենակարևոր բանն է, որ կա մարդու առողջությունը պահպանելու համար», — նշել է Ռոնալդուն Whoop ընկերության հրապարակած տեսանյութում։