«Չելսին» 17-ամյա նորեկ ունի

Լոնդոնի «Չելսին» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 17-ամյա կիսապաշտպան Ռեջի Ուոլշի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երիտասարդ անգլիացին հոկտեմբերի 20-ին նշել էր իր 17-ամյակը, իսկ երկու օր անց առաջին անգամ հայտնվել էր դաշտում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում՝ «Այաքսի» դեմ, որը «Չելսին» հաղթեց 5-1 հաշվով։

Ուոլշը իր նորամուտը «Չելսիի» հիմնական կազմում նշել էր նախորդ մրցաշրջանում՝ շվեդական «Յուրգորդենի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ։