«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշը բացատրել է, թե ինչու է որոշել մնալ ակումբում այս ամռանը՝ չնայած Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի», «Ալ-Նասիրի» և «Ալ-Իթիհադի» գայթակղիչ ֆինանսական առաջարկներին։
Հաղորդվում էր, որ ակումբի աստղային ֆուտբոլիստ և Բրունո Ֆերնանդեշի հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն, ով պայմանագրի երկարաձգումից հետո հնարավորություն ստացավ մասնակցելու ակումբի տրանսֆերներին, անձամբ հետաքրքրված էր ֆուտբոլիստի «Ալ-Նասիրին» միանալով։
«Մարզիչը խոսեց ինձ հետ։ Նա ասաց, որ ես դեռ նախագծի մի մասն եմ։ Նա ուզում էր, որ ես մնամ։ Ակումբն էլ նույնն ասաց։
Եվ ես միշտ ասել եմ, որ եթե ակումբն ասեր. «Բրունո, մենք ուզում ենք գումար վաստակել։ Դու 30 տարեկան ես։ Մենք պետք է գումար վաստակենք։ Մենք քեզ չենք տեսնում որպես ապագա նախագծի մաս» կամ նման մի բան, ես պետք է գտնեի լուծում, որը լավագույնը կլիներ ինձ և իմ ընտանիքի համար։ Եվ ես կհեռանայի։ Բայց ամեն ինչ այդքան էլ այդպես չէր։
Ես զգում էի, որ դեռ ակումբի ծրագրի մի մասն եմ, որ դեռ կարող եմ օգնել ակումբին հասնել ցանկացած նպատակի։ Ահա թե ինչն է ինձ ստիպել մնալ», – Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։