«Թոթենհեմի» հարձակվողը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

Բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնը, որը խաղում է Լոնդոնի «Թոթենհեմում», կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ անգլիական ակումբում, ըստ Teamtalk-ի լրագրողների

։ Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։ «Թոթենհեմը» պատրաստ է քննարկել Ռիչարլիսոնի վաճառքը այս ձմռանը։ Նշենք, որ բրազիլացին նախկինում խաղացել է «Լիվերպուլում»։ Ռիչարլիսոնը այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 13 խաղի՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։