TyC Sports-ի փոխանցմամբ՝ «Ինտերը» պատրաստ է 58 միլիոն եվրո առաջարկել «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասի համար։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալ Մադրիդը» կարող է խափանել «Ներաձուրիի» ծրագրերը։ Նրա պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս «Լոս Բլանկոսին» գնել Պասին 9 միլիոն եվրոյով։
Նշվում է, որ իտալական ակումբն արդեն սկսել է բանակցություններ ֆուտբոլիստի շրջապատի հետ։ «Ինտերը» վստահ է, որ իսպանացին բաց է տրանսֆերի համար։
Այս մրցաշրջանում Պասը մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով չորս գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։