«Չելսին» շարունակում է ակտիվորեն նոր դարպասապահ փնտրել, ըստ TEAMtalk-ի։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները կարող են դիտարկել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վարձակալության տարբերակը։
Սակայն սա միայն կարճաժամկետ գաղափար է, քանի որ «Չելսին» քննարկում է «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանի հետ անվճար պայմանագիր կնքելու հնարավորությունը հաջորդ ամռանը, եթե նա չերկարաձգի պայմանագիրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» պատրաստ է հունվարին բաց թողնել Տեր Շտեգենին։