«Բարսելոնայի» աստղ Լամին Յամալը «Ռեալ Մադրիդին» համեմատել է Իսպանիայի մեդիա լիգայում հանդես եկող թիմերից մեկի հետ։
««Պորսինոսը» նման է «Ռեալ Մադրիդին»։ Նրանք խաբում են և բողոքում են…», – ասել է Յամալը։
Այս շաբաթավերջին «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան» կանցկացնեն Իսպանիայի Լա Լիգայի առաջին «Էլ-Կլասիկոն»։
Հանդիպումը «Սանտիագո Բեռնաբեուում» կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 19:15-ին։
Նշենք, որ «Բարսելոնան» հաղթել է «Ռեալ Մադրիդին» նախորդ մրցաշրջանում կայացած բոլոր չորս խաղերում։ Մեկ տարի առաջ «Բլաուգրանան» հաղթել էր 4-0 հաշվով «Սանտիագո Բեռնաբեուում»։