Կիլիան Մբապպե․ «Մենք ուզում ենք ոչ միայն խաղալ, այլև հաղթել»

«Ռեալ Մադրիդի» 26-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնայի» դեմ իր թիմի խաղից առաջ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

«Սա խաղ է, որը բոլորը ցանկանում են տեսնել։ Ակումբային մակարդակում ավելի յուրահատուկ բան չկա։ Մենք կարող ենք այն համեմատել միայն Չեմպիոնների Լիգայի խոշոր խաղի հետ, բայց Լա Լիգայի մակարդակում ոչինչ չի կարող համեմատվել «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղի հետ։ Բայց մենք ոչ միայն ուզում ենք խաղալ, այլև ուզում ենք հաղթել», – ասել է Մբապպեն ակումբի պաշտոնական կայքում։

Լա Լիգայի 10 խաղից հետո «Ռեալ Մադրիդը» ունի 24 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան»՝ 22 միավորով երկրորդն է։