«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբբի Մայնուն մնում է այլ ակումբների ուշադրության կենտրոնում։ 20-ամյա ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չի ստանում, այդ պատճառով էլ նա ցանկանում էր այս ամռանը վարձակալությամբ հեռանալ։
Ակումբը հերքել է կիսապաշտպանի հնարավոր հեռանալու մասին բոլոր լուրերը, բայց խոսակցությունները շարունակվում են։ GiveMeSport-ի տվյալներով՝ «Վեսթ Հեմի» մարզիչ Նունո Էշպիրիտու Սանտուն ձգտում է ուժեղացնել իր թիմի կիսապաշտպանությունը, իսկ Մայնոն նշվել է որպես «Մուրճերի» նպատակներից մեկը։
«Վեստ Հեմը» նաև աչք է դրել «Չելսիի» Անդրեյ Սանտոսին և «Ջենոայի» Մորտեն Ֆրենդրուպին։ Transfermarkt-ում Կոբբի Մայնոյի գինը 45 միլիոն եվրո է։ Երիտասարդ անգլիացու պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։