Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Լիամ Դելապը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտնել է, որ թիմի հարձակվող Լիամ Դելապը վերսկսել է մարզումները և շուտով կվերադառնա խաղադաշտ։

Էնցո Մարեսկայի խոսքով՝ ֆուտբոլիստը հնարավորություն ունի խաղալու հոկտեմբերի 29-ին «Վուլվերհեմփթոնի» դեմ Լիգայի գավաթի խաղին։

22-ամյա Դելապը վնասվածք է ստացել օգոստոսի 30-ին «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր Լիգայի խաղի առաջին խաղակեսում։