«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դեռևս չի որոշել իր մեկնարկային կազմը «Ռեալ Մադրիդի» դեմ Լա Լիգայի առաջիկա խաղի համար։ Գերմանացի մարզիչը դեռևս երկու կասկած ունի՝ կենտրոնական պաշտպանի և եզրայինի վերաբերյալ։
Marca-ի տվյալներով՝ մասնագետը դեռևս չի որոշել՝ առաջինի համար Ռոնալդ Արաուխոյի և Էրիկ Գարսիայի, իսկ երկրորդի համար՝ վնասվածքներից վերջերս ապաքինված Ֆերրան Տոռեսի և Ռաֆինյայի միջև։
«Էլ Կլասիկոն» կկայանա կիրակի օրը «Սանտիագո Բեռնաբեուում» և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:15-ին։ «Բլաուգրանան» Լա Լիգայի աղյուսակում երկրորդն է՝ «Լոս Բլանկոսից» երկու միավորով հետ մնալով։