Իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան ճանաչվել է «Լիվերպուլի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, ըստ ակումբի մամուլի ծառայության։
Իտալացին ստացել է ձայների 34 տոկոսը։ Երկրորդ տեղը կիսել են դարպասապահ Ալիսոնը և կիսապաշտպան Ռայան Գրավենբերգը։
Սեպտեմբերին Կիեզան անցկացրել է 3 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։