Դայո Ուպամեկանոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսին» միացել է «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի համար պայքարին։

Ինչպես հայտնում է Bild-ը՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Ինտերը» և «Ռեալ Մադրիդը»։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո։ Ուպամեկանոն կարող է անվճար լքել «Բավարիան» 2026 թվականի ամռանը՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։

Այս մրցաշրջանում «Բավարիայի» պաշտպանը մասնակցել է 16 խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։