Կատալոնական «Բարսելոնայի» հարձակման գծի առանցքային ֆուտբոլիստներ Ռաֆինյան և Ֆերան Տորեսը վերականգնվել են վնասվածքներից ու վերսկսել մարզումները հիմնական խմբում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռաֆինյան մոտ մեկ ամիս բաց էր թողել ազդրի վնասվածքի պատճառով, իսկ Տոռեսը, ունի մկանային ցավեր Իսպանիայի հավաքականի ճամբարում, վերադարձել էր ակումբ և բաց թողել երկու հանդիպում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի ԵՐևանի ժամանակով 19։15-ին։