«Պարի Սեն Ժերմենի» կենտրոնական պաշտպան Վիլիան Պաչոն պատրաստ է երկարաձգել ակումբի հետ իր պայմանագիրը։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել նոր պայմանագրի պայմանների շուրջ։
Գործարքը կգործի մինչև 2030 թվականի կեսերը։ Փարիզյան գրանդի ղեկավարությունը էկվադորցուն համարում է նախագծում կարևոր դեմք։
Վիլիան Պաչոն ՊՍԺ է տեղափոխվել 2024 թվականի օգոստոսին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 40 միլիոն եվրոյի դիմաց։ 24-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2029 թվականին։
Շաբաթ օրը Լուիս Էնրիկեի թիմը Լիգա 1-ի շրջանակներում արտագնա խաղ կանցկացնի «Բրեստի» դեմ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին։