«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Չեմպիոնների Լիգայում «Բրյուգեի» նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Իհարկե, մենք այսօր լավ խաղացինք։ Կարող էինք ավելի շատ գոլեր խփել և անառիկ պահել դարպասը։ Տնային խաղում լավ խաղ էր։
Բացի այդ, այսօր տեսանք շատ երիտասարդ ֆուտբոլիստների։ Լենարտ Կառլը կարևոր խաղում ցույց տվեց, որ կարող է օգնել մեզ, բայց ես չեմ սիրում աժիոտաժը։
Եթե նա այսպես շարունակի, ամբողջ մրցաշրջանի ընթացքում հնարավորություն կունենա», – Կոմպանիի խոսքերն է մեջբերում Goal-ը: