«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Պրեմիեր Լիգայում հանդես եկող կիսապաշտպանին

«Նոթինգհեմ Ֆորեսթի» կենտրոնական կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ըստ Mirror Football-ի։

Աղբյուրի տվյալներով՝ «Բրայթոնի» կիսապաշտպան Կառլոս Բալեբայի տրանսֆերի ձախողումից հետո «Կարմիր սատանաները» կարող են միանալ Անդերսոնի համար մրցակցությանը։

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հաղթահարի «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» մրցակցությունը։

Ըստ լուրերի, «Անտառայինները» ցանկանում են  պահպանել իր խաղացողին, ով ներկայումս համարվում է Անգլիայի լավագույն տաղանդներից մեկը։

Ակումբը նրա ներկայիս արժեքը գնահատում է 86 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում 22-ամյա Անդերսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է տասը խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։