«Պորտուի» 21-ամյա հարձակվող Սամու Ագեխովան կարող է շարունակել իր կարիերան «Թոթենհեմում»։
Ինչպես հայտնում է TBR Football-ը՝ Ագեխովան «Թոթենհեմի» տրանսֆերային նպատակներից մեկն է։ Ֆուտբոլիստի «Պորտուի» հետ պայմանագիրը ներառում է 100 միլիոն եվրոյի ֆիքսված հրաժարագին, սակայն պորտուգալական ակումբը կարող է վաճառել նրան ավելի ցածր գնով՝ ներկայիս ֆինանսական վիճակի պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով ութ գոլ։ Նրա պայմանագիրը «Պորտուի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը։