Իսպանիայի Լա Լիգան հայտարարել է հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակի թեկնածուների անունները:
Ցուցակում ընդգրկված են «Ռեալ Մադրիդի» Խաբի Ալոնսոն, «Բետիսի» Մանուել Պելեգրինին և «Ռայո Վալեկանոյի» Ինյիգո Պերեսը:
Ինը տուրից հետո «Ռեալ Մադրիդը» գլխավորում է Իսպանիայի առաջնությունը 24 միավորով: «Բետիսը» 16 միավորով հինգերորդ տեղում է: Վերջին երկու հաղթանակներից հետո «Ռայո Վալյեկանոն» 11 միավորով զբաղեցնում է աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
Հոկտեմբերին կկայանա Լա Լիգայի ևս մեկ լիարժեք փուլ, այդ թվում՝ «Էլ Կլասիկոն», որտեղ «Ռեալ Մադրիդը» կընդունի «Բարսելոնային»: