Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուներին՝ հիմնվելով երրորդ տուրի արդյունքների վրա։

Հավակնորդների թվում են «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Գորկա Գուրուզետան, ՊՍՎ-ի հարձակվող Դենիս Մանը, «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։