Ո՛չ Լիոնել Մեսսին, ո՛չ էլ Կրիշտիանու Ռոնալդուն․ Հարի Քեյնը ֆանտաստիկ ռեկորդ է գրանցել

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը երկու գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի՝ «Բրյուգեի» դեմ խաղում (4-0)։

Այս գոլերը անգլիացու 20-րդ և 21-րդ գոլերն էին բոլոր մրցաշարերում մրցաշրջանի սկզբից ի վեր անցկացրած 12 խաղերում։

Opta Sports-ի տվյալներով՝ ո՛չ Լիոնել Մեսսին, ո՛չ էլ Կրիշտիանու Ռոնալդուն իրենց ակումբային կարիերայի ընթացքում երբեք այդքան արագ 20 գոլ չեն խփել։