«Միլանը» հույս ունի, որ Լուկա Մոդրիչը կօգնի ակումբին ձեռք բերել իր հայրենակցին

«Միլանը» ծրագրեր է մշակում իր կազմը ուժեղացնելու համար։

Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով MilanLive-ին, «ռոսոներիները» հույս ունեն, որ Լուկա Մոդրիչը կօգնի ակումբին ձեռք բերել կիսապաշտպան Մատեո Կովաչիչին։ Մոդրիչը և Կովաչիչը Խորվաթիայի հավաքականի թիմակիցներ են և մի ժամանակ միասին խաղացել են «Ռեալ Մադրիդում»։

31-ամյա Մատեո Կովաչիչը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում, և նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Լուկա Մոդրիչը միացել է «Միլանին» ամռանը։ Այդ ժամանակվանից ի վեր խորվաթը մասնակցել է ութ հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։