Մասիմիլիանո Ալեգրի. «Գլխավորն այն է, որ մենք հաղթենք»

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Corriere dello Sport-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Ա Սերիայի 16-րդ տուրի «Կոմո» — «Միլան» հանդիպումը կարող է անցկացվել Ավստրալիայում։

«Կարևոր չէ, խաղը կանցկացվի Իտալիայում, թե Ավստրալիայում։ Գլխավորն այն է, որ մենք հաղթենք։ Կցանկանայի, որ հնարավորինս շուտ կայացնեն վերջնական որոշումը և տեղեկացնեն բոլորիս», — ասել է Ալեգրին։

Ավելի վաղ հանդիպման հնարավոր տեղափոխման որոշման դեմ էին արտահայտվել երկու թիմերի մի շարք խաղացողներ, այդ թվում՝ կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն, դարպասապահ Մայք Մենյանը և հարձակվող Խեսուս Ռոդրիգեսը։