«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ձմռանը կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ կատալոնական ակումբը նույնիսկ 33-ամյա դարպասապահի համար վարձակալության հարցումներ է ստացել։ Մարկ-Անդրե տեր Շտեգենն այժմ վերականգնվում է մեջքի վնասվածքի վիրահատությունից։
Ամռանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հստակեցրեց, որ Ժոան Գարսիան կլինի թիմի հիմնական դարպասապահը։
Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։