«Շտուտգարտի» կիսապաշտպան Անջելո Շտիլլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է լրագրող Դենիս Բայերը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը մտադիր է պայքարել 24-ամյա գերմանացու համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Շտուտգարտը» իր առաջատար ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն գոհ է գերմանական թիմում իր դիրքից, բայց պատրաստ է դիտարկել Անգլիա տեղափոխվելու հնարավորությունը։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Շտուտգարտի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։