Կիլիան Մբապպեն խոսել է սպասվող «Էլ-Կլասիկոյի» մասին

Կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» հետ։

Խաղից առաջ Կիլիան Մբապպեն խոսել է հանդիպումից ունեցած սպասելիքների մասին։

«Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Պետք է շարունակենք նույն կերպ։ Առջևում մեզ սպասում է «Էլ Կլասիկոն»։ Կհանդիպենք, մադրիդիստներ»,– սոցիալական ցանցերում գրել է «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն։