Կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ամռանը «Սանդերլենդից» միացավ «Բորուսիային»։ Ակումբի առաջին յոթ Բունդեսլիգայի խաղերում Բելինգհեմ կրտսերը ընդամենը երկու անգամ է մեկնարկային կազմում եղել։
Հաշվի առնելով նրա խաղաժամանակի պակասը՝ «Բորուսիան» քննարկում է Ջոբ Բելինգհեմին ձմեռային պատուհանի ընթացքում վարձակալությամբ տրամադրելու հնարավորությունը։
20-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և «Քրիսթալ Փելասը»
։ Transfer News Live-ը, հղում անելով Football Insider-ին, հաղորդում է, որ Բելինգհեմ կրտսերը շուտով կարող է վերադառնալ հայրենիք։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Բելինգհեմին գնահատում են 30 միլիոն եվրո։