«Չելսիի» Ջեյմի Բաինո-Գիտենսը «Այաքսի» նկատմամբ տնային հաղթանակից հետո խոսել է թիմին ադապտացվելու մասին։
«Ես դեռ փորձում եմ հարմարվել այս թիմին, սովորել խաղաոճին, և մինչ այժմ ամեն ինչ լավ է ընթանում, ես գոհ եմ ամեն ինչից։
Հիանալի է նման խաղացողների հետ լինելը», – ասել է խաղացողը։
«Մենք հիմա լավ դիրքում ենք Չեմպիոնների լիգայի աղյուսակում։ Մենք պետք է շարունակենք լավ խաղալ, ավելի շատ գոլեր խփենք և մեծացնենք մեր գոլերի տարբերությունը», – հավելել է հարձակվողը։
Խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում և ավարտվել է «Չելսիի» 5-1 հաշվով հաղթանակով։