Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» դժվարությամբ հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։
Մադրիդյան ակումբի միակ գոլը հեղինակեց Ջուդ Բելինգհեմը՝ Վինիսիուս Ժունիորի հարվածից հետո դարպասաձողից ետ մղված գնդակն ուղարկելով Դի Գրեգորիուի պաշտպանած դարպասը։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝
«Այնտրախտ» – «Լիվերպուլ» 1-5
«Բավարիա» – «Բրյուգե» 4-0
«Մոնակո» – «Թոթենհեմ» 0-0
«Չելսի» – «Այաքս» 5-1
«Ատալանտա» – «Սլավիա Պրահա» 0-0
«Սպորտինգ» – «Մարսել» 2-1