«Ասթոն Վիլան» տրանսֆերային լուրջ նպատակներ ունի

Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը նախատեսում է միաժամանակ երկարաձգել մի քանի խաղացողների պայմանագրերը:

Նոր պայմանագրեր կառաջարկվեն Ջոն ՄաքԳինին, Մորգան Ռոջերսին և Մեթի Քեշին: Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բիրմինգհեմյան թիմը ութ խաղից հետո ունի 12 միավոր:

Էմերիի թիմը ներկայումս զբաղեցնում է 11-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: «Ասթոն Վիլայի» հաջորդ Պրեմիեր լիգայի խաղը տանը կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Խաղը կկայանա Բիրմինգհեմի մարզադաշտում կիրակի՝ հոկտեմբերի 26-ին։