«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը կիսվել է կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի խաղի մասին իր մտքերով։
24-ամյա հունգարացին Չեմպիոնների լիգայի «Այնտրախտի» դեմ խաղի (5-1) հերոսներից մեկն էր՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
«Լիվերպուլ ժամանելուցս ի վեր Դոմը խաղացել է գրեթե նույնքան րոպե, որքան Վիրջիլ վան Դեյկը և Մո Սալահը։ Ես շատ եմ մտածում նրա մասին», – Սլոտի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։