Խաբի Ալոնսոն դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ չորրորդ մարզիչը, որը 3 անընդմեջ հաղթանակով է մեկնարկել Չեմպիոնների լիգայում, հայտնում է Madrid Zone-ը:
Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի Լիգայի փուլում «Արքայական ակումբը» հաղթել է «Մարսելին», «Կայրաթին» ու «Յուվենտուսին»:
Ալոնսոյից առաջ մադրիդցիների ղեկին նման ցուցանիշ գրանցել էին Յուպ Հայնկեսը, Կառլուշ Կեյրուշը և Ժոզե Մոուրինյոն:
Իսպանական գրանդը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ անցկացրել է 18 հանդիպում, որոնցում գրանցել է 15 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն: