Չեմպիոնների Լիգայում մեկ խաղային օրվա ընթացքում գոլերի նոր ռեկորդ է սահմանվել

Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրի հանդիպումները:

Ըստ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության՝ վերջին տուրը մրցաշարի պատմության մեջ ամենախոշորն էր։ Թիմերը 18 խաղում խփել են 71 գոլ։

Նախկին ռեկորդը 67 գոլ էր (2025/26 մրցաշրջանի 1-ին տուրում և 2024/25 մրցաշրջանի 5-րդ տուրում)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողը ՊՍԺ-ն է: