Եղիշե Մելիքյանը հանդիպել է Արտյոմ Բանդիկյանի հետ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է եղել Ռուսաստանի Գավաթի ԲԿՄԱ – «Ակրոն» հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մելիքյանը խաղը դիտել է մարզադաշտից՝ հետևելով մոսկովյան թիմի պաշտպան Արտյոմ Բանդիկյանի գործողություններին, իսկ հանդիպումից հետո զրուցել է ֆուտբոլիստի հետ։

Գլխավոր մարզիչը ծանոթացել է Բանդիկյանի խաղային մտածողությանը և որակներին, ինչպես նաև քննարկել նրա՝ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հնարավորությունը։