«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է «Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասի առաջընթացի վերաբերյալ իր կարծիքով։
«Իհարկե, Նիկոն շատ խելացի քայլ կատարեց՝ անցյալ տարի միանալով «Կոմոյին»։ Իհարկե, ես դիտեցի «Յուվենտուս»-«Կոմո» խաղը. նրանք շատ լավ խաղացին, և Պասը նույնպես», – Ալոնսոյի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոն ընդգծել է, որ Պասը մնում է «Ռեալ Մադրիդի» մոտակա տրանսֆերային ծրագրերում։ Այս մրցաշրջանում 21-ամյա արգենտինացի կիսապաշտպանը Իտալիայի Սերիա Ա-ում անցկացրել է յոթ խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Հարկ է նշել, որ Պասի շուկայական արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում 15 միլիոն եվրոյից աճել է մինչև 55 միլիոն եվրո։