Daily Star-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հետաքրքրված է 37-ամյա Լևանդովսկիով։
«Բարսելոնան» չի պլանավորում երկարաձգել հարձակվողի պայմանագիրը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ լրանում է հաջորդ ամռանը։
Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ինը խաղի բոլոր մրցաշարերում և խփել չորս գոլ: