«Ռեալ Մադրիդը» Պրեմիեր Լիգայի պաշտպանի համար կառաջարկի 30 միլիոն եվրո

«Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհին կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» արդեն հունվարին, ըստ Real Madrid Confidencial-ի։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտոնական առաջարկ անել «Արծիվներին» Գուեհիի համար։ Առաջարկը կկազմի մոտավորապես 30 միլիոն եվրո։

Պաշտպանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Գուեհին այս մրցաշրջանում մասնակցել է բոլոր մրցաշարերում 13 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։